Անասնաֆերմա. Մեջբերումներ

  • Ուրեմն, ընկերներ, ինչ է իրենից ներկայացնում մեր այս կյանքը: Եկեք ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք. մեր կյանքը ողորմելի է, տքնաջան և կարճատև: Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, և այն նույն պահին, երբ մեր պիտանիությունը սպառվում է, մեզ հրեշավոր անգթությամբ մորթում են:
  • Մեր կյանքի բոլոր չարիքները մարդու բռնակալության հեևանք են։
  • Լավագույն մարդը մեռած մարդն է:
  • Ամեն երկոտանի թշնամի է։ Ամեն չորքոտանի կամ թևավոր՝ ընկեր է։
  • Մարդը միակ արարածն է, որ սպառում է առանց արտադրելու:
  • Բոլոր մարդիկ թշնամի են: Բոլոր կենդանիները ընկերներ:
  • Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից:
  • Մարդու դեմ պայքարելով՝ մենք չպետք է նմանվենք նրան: Անգամ նրան նվաճելով մի որդեգրեք նրա արատները:
  • Մարդու որոշիչ հատկանիշը ձեռքն է, չարիք
    գործելու նրա հարմարանքը:
  • Մատաղ սերնդի դաստիարակությունը շատ ավելի կարևոր խնդիր է, քան այն, ինչ կարելի է անել արդեն հասունացածների համար:
  • Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները:
  • Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ՝ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել։
  • Լավագույն մարդը մեռած մարդն է…

Leave a comment