Գրքամոլիկի անկյուն

Թայմլեսս. սուտակե  գիրքը / Таймлесс. рубиновая книга / Ruby Red / Rubinrot

 

Գրքի  հեղինակը  գերմանացի  գրող  Քերսթին  Գիրն  է: Գրքում  կատարվող  իրադարձությունները  պտտվում  են  առաջին  հայացքից  սովորական  թվացող  Գվենդելին  անունով  մի  աղջկա  շուրջ, ով  արիստոկրատ  ու  շատ գաղտնիքներ ունեցող ընտանիքի  միակ  ժառանգն  է,  հետևաբար  տարբերվում  է մնացածից  ու  արժանանում  մյուսների  հեգնական  վերաբերմունքին:

Շեֆերդների  ու  Դե  Վիլլերների  ընտանիքները  տարբերվում  են  մյուս  բոլորից: Նրանց   ընտանիքներում  գեն  է  փոխանցվում, որը  հնարավորություն  է  տալիս  ճամփորդելու  ժամանակի  մեջ: Շեֆերդների  ընտանիքում  գենը  փոխանցվում  է  կանանց, իսկ Դե  Վիլլերների  ընտանիքում՝  տղամարդկանց  գծով:

Ստացվում  է  այնպես, որ  Նյուտոնն  այս  ընտանիքների  հետ  է  աշխատել  և  հաշվել  է, թե  երբ  է  ծվելու  գենը  ժառանգողը։  Քանի  որ  Գվենդելինն  ու  իր  զարմուհի  Շառլոտը  ծնվում  են  նույն  օրը,  հարց  է  առաջանում. ո՞վ  է  Ռուբինը ՝ գենը  ժառանգածը:  Ընթացքը  Ռուբինի  բացահյտման, արկածների  ու  սիրո  մասին  է: Գրքի  հիմքով  նկարահանվել  է  ֆիլմ: Գիրքը  ռուսերեն  ու  անգլերեն  առկա  է  համացանցում  ու  հնարավոր  է  ներբեռնել:

<<-Պատրա՞ստ ես:

-Պատրաստ եմ, եթե դու ես պատրաստ:>>

 

 

Թայմլեսս. շափյուղե  գիրքը / Таймлесс. сапфировая книга / Sapphire  blue / Saphirblau

 

Վերը  նշված  գիրքը  Քերսթին  Գիրի  «Թայմլեսս» տրիլոգիայի  երկրորդ  գիրքն  է: Այստեղ  շարունակվում  են «Ռուբինի»  արկածները,  Գիդեոն  դե  Վիլլերի  սիրո  պատմությունը: Չեմ  ուզում  նշել, թե  ով  է  Ռուբին  անվան  տակ  թաքնված, որպեսզի  ընթերցելը  հետաքրքիր  լինի: Գրքի  հիման  վրա  նկարահանվել  է  ֆիլմ: Գիրքը  կարող  եք  ներբեռնել  այստեղ ՝ ռուսերեն  և  անգլերեն:

 

Թայմլեսս. զմրուխտե գիրքը / Таймлесс. изумрудная книга / Emerald  Green / Smaragdgrün

 

Տրիլոգիայի  վերջին  մասն  է, ֆինալն  ու  ավարտը: Շատ  հարցեր  գտնում  են  իրենց պատասխանները, հայտնվում  են  նոր  մարդիկ: Մի  խոսքով՝  կարդալ  ու  դիտել  է  պետք : Ֆիլմն  ու  գիրքը  մի  փոքր  տարբեր  են: Ֆիլմերի  բոլոր  մասերում  դերասաները ազգությամբ  գերմանացիներ  են, իսկ  դեպքերը  կատարվում  են  Լոնդոնում: Գրքերի  հղումները՝  անգլերեն  և  ռուսերեն:

 

Գեղեցիկ  արարածները / Прекрасные  создания / Beautiful  Creatures

 

Եթե  խոսում ենք ֆիլմերից, որոնք  նկարահանվել  են  գրքերի  հիմքով,  ապա  «Գեղեցիկ  արարածները»  վեպը  չնշել  չեմ  կարող: Վեպի  հեղինակները  երկուսն  են ՝ Կամի  Գարսիան  և  Մարգարեթ  Շտոլը: Գիրքն  առաջինն է  «Խարույկների  աշխարհը»  քառագիրք  ցիկլից: Պատմությունը  անեծքասացների  ընտանիքից  մի  աղջկա՝ Լենայի  մասին  է, ով  պետք  է  դառնա  16  տարեկան  ու  որոշի  կախարդանքի  ճյուղը, որն  իր  հետ  է  լինելու  ողջ  կյանքում՝ խավար  կամ  լույս: Քաղաքից  քաղաք  տեղափոխվելով՝  գալիս  է  այն  քաղաք, որն  իր  նախնիներն  են  հիմնել  ու  որտեղ իր մորեղբայրն  էր  ապրում: Այս քաղաքում  իրեն  սպասվում  է  դժվար  կյանք,  քանի  որ  իրենց  ընտանիքն  այստեղ  այնքան  էլ  հարգված  չէ, որքան  դարեր  առաջ: Բայց  Լենան  հանդիպում  է  Իդեն  անունով  մի տղայի, ով էլ հենց օգնում  է  հաղթել  անեծքն  ու  պահպանել  հավասարությունը  երկու  կողմերի  միջև: Գրքի  հիման  վրա  նկարահանվել  է  ֆիլմ, գրքի  հրատարակումից  չորս  տարի  անց:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s